Eighty Eight Hotel & Spa

Eighty Eight Hotel & Spa Eighty Eight Deluxe Hotel & SPA boasts a staggering 126 rooms. Each room is meticulously designed to reflect a harmonious blend of modern aesthetics.

Guests can expect a lavish and comfortable stay, with amenities that cater to their every need. ✨«Eighty Eight» Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում՝ Թեղենիս լեռան բարձրադիր լանջերի վրա, որը հայտնի է իր լեռնադահուկային վազքուղիներով և լեռնային մաքուր օդով։ Բնաշխարհը շատ տպավորիչ է բուսականության բազմազանությամբ և հարստությամբ:
Զարմանալի չէ, որ «Ծաղկաձոր» անունը հայ

երենից թարգմանվում է որպես «ծաղիկների կիրճ»։
✨Նորակառույց գերշքեղ «Eighty Eight» Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրը համալրված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով և ենթակառուցվածքներով՝ անգամ ամենաքմահաճ հյուրերի պահանջմունքները ու անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար։
✨Հյուրանոցային համալիրն ունի 126 նրբաճաշակ, տարբեր կարգի և դասի սենյակներ ՝ կահավորված յուրահատուկ ոճով: Յոթ հարկանի շքեղ շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, սպորտ բար, հուշանվերների խանութ, բուտիկներ,մարզասրահ, առողջարանային կենտրոն՝ 38 մ երկարությամբ շքեղ լողավազանով, շոգեբաղնիք, համմամ, ժամանակակից ՍՊԱ կենտրոն՝ տարրատեսակ ծառայություններով (մերսում, բուժման տարբեր պրոցեդուրային սենյակներով), մանկական խաղասենյակ, սեղանի թենիս,բիլիարդ և այլն:
🌟Հյուրանոցն առաջարկում է նաև կոնֆերանս սրահների տարբեր կատեգորիաներ՝ (Silver սրահ, Gold սրահ և Diamond սրահ) բիզնես հանդիպումների, կոնֆերանսների, թրեյնինգների, խնջույքների և տարրատեսակ միջոցառումների համար:
Ձմռան ամիսներին Ծաղկաձորը հրաշալի վայր է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար։ «Eighty Eight» Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրը շատ հարմար դիրք է զբաղեցնում բարձունքի վրա, որը լեռնադահուկային սպորտի սիրահարներին թույլ է տալիս անմիջապես հյուրանոցից հայտնվել Թեղենիս լեռան լեռնադահուկային լանջերին և վազքուղիներին։ Իսկ Ծաղկաձորի ճոպանուղուն հյուրերը զբոսնելով կարող են հասնել ընդամենը 8 րոպեում։
Հյուրանոցում գործում է լեռնադահուկային սպորտի պարագաների և սարքավորումների վարձույթ։

🍂 Աշունը Թեղենիս լեռան գրկում ուրիշ հմայք ունի…Թող քաղաքի առօրյան մի փոքր սպասի․ վայելի՛ր աշնան տաք օրերը Eighty Eight H...
07/09/2026

🍂 Աշունը Թեղենիս լեռան գրկում ուրիշ հմայք ունի…

Թող քաղաքի առօրյան մի փոքր սպասի․ վայելի՛ր աշնան տաք օրերը Eighty Eight Hotel & SPA-ում՝ շրջապատված լեռներով, մաքուր օդով ու աննկարագրելի բնությամբ։ 🍁🏔️

✨ Քո աշնանային հանգիստը սկսվում է այստեղ։

‼️ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարության կապակցությամբ կարևոր...
03/09/2026

‼️

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարության կապակցությամբ կարևոր եմ համարում ևս մեկ անգամ և վերջնականապես ներկայացնել իմ դիրքորոշումը։

Տարբեր շրջանակների կողմից բազմիցս փորձ է արվել իմ անունը և իմ կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների հետ կամ նախկին իշխանությունների հետ։

Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ։

Իմ բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում եմ անձամբ։ Դրանք իրականացվում են իմ միջոցներով, իմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով և ունեն տնտեսական ու ներդրումային տեսլական։
Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին։

Իմ գործունեության նպատակը եղել և մնում է Հայաստանում ներդրումների իրականացումը, արտադրություններ վերականգնելն ու զարգացնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը և երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը։
Ես գործում եմ Հայաստանի և Հայաստանի տնտեսության շահերից ելնելով։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։

Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է։ Կից ներկայացնում եմ նաև նախկինում կատարված հերքումների տվյալները։

Հարգանքով,
Նարեկ Նալբանդյան

02/09/2026
02/09/2026

«Հրազդան ցեմենտի գործարանը» նոր սեփականատեր ունի․ Նարեկ Նալբանդյանը նախատեսում է լայնածավալ ներդրումային ծրագիր

Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» նոր սեփականատեր ունի։ Այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։

Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։

Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր։

«Հրազդան ցեմենտի գործարանի» վերագործարկումը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի արդյունաբերության զարգացման համար՝ նպաստելով տեղական արտադրության աճին և երկրի տնտեսական ակտիվությանը։

✨ Արձակուրդը վերջացավ․․․ ժամանակն է սկսելու նոր ուսումնական տարին։ 🎒📚Ամառային վառ հիշողություններն ու հաճելի լիցքերը մնա...
01/09/2026

✨ Արձակուրդը վերջացավ․․․ ժամանակն է սկսելու նոր ուսումնական տարին։ 🎒📚

Ամառային վառ հիշողություններն ու հաճելի լիցքերը մնացին մեզ հետ, իսկ առջևում նոր նպատակներ են, հետաքրքիր գիտելիքներ, բացահայտումներ ու նորանոր հնարավորություններ։ 🌞💫📖

🏨 Eighty Eight Deluxe Hotel&SPA-ն ջերմորեն շնորհավորում է բոլոր դպրոցականներին, ուսանողներին և նրանց ծնողներին՝ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ 🎓🍎

Թող այս ուսումնական տարին լինի թեթև, հաջողակ ու լի նոր ձեռքբերումներով և հաղթանակներով։ 🏆✨

💪 Ուժերով լի, ժպիտով 😊 ու վստահ քայլերով՝ դեպի նոր բարձունքներ։ 🚀🌟

#ԳիտելիքիՕր #Սեպտեմբերի1 #ՆորՈւսումնականՏարի

✨ Երազանքները ստեղծված են իրականանալու, իսկ կատարյալ հանգիստը՝ վայելելու համար։💭 Երազանքների միջազգային օրվա առթիվ Eight...
28/08/2026

✨ Երազանքները ստեղծված են իրականանալու, իսկ կատարյալ հանգիստը՝ վայելելու համար։

💭 Երազանքների միջազգային օրվա առթիվ Eighty Eight Deluxe Hotel & SPA-ն հրավիրում է Ձեզ կտրվել առօրյա հոգսերից և բացահայտել անթերի հարմարավետության ու շքեղության աշխարհը։ 🏔️✨

Թույլ տվեք Ձեզ երազել լեռների գրկում, իսկ մենք հոգ կտանենք, որ Ձեր հանգստի յուրաքանչյուր վայրկյանը դառնա անմոռանալի։ 🤍

📍 Ծաղկաձոր, Տանձաղբյուր 34/1
✨ Իրականացրե՛ք Ձեր հանգստի երազանքը մեզ հետ։

Eighty Eight Hotel & SPA-ում բնության գեղեցկությունն ու նրբաճաշակ ինտերիերը միաձուլվում են՝ ստեղծելով խաղաղության և լիար...
26/08/2026

Eighty Eight Hotel & SPA-ում բնության գեղեցկությունն ու նրբաճաշակ ինտերիերը միաձուլվում են՝ ստեղծելով խաղաղության և լիարժեք հանգստի յուրահատուկ մթնոլորտ։

Այստեղ յուրաքանչյուր անկյուն ստեղծված է, որպեսզի պարզապես կանգ առնեք, հանգստանաք ու վայելեք պահը։

📍 Ծաղկաձոր, Տանձաղբյուր 34/1
📞 +374 33 108 855

25/08/2026

Արգել գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին վերածնվում է…🕊️

Կան գործեր, որոնց արժեքը թվերով չես չափի։Չես չափի ներդրված գումարով, շինարարության ծավալով կամ կատարված աշխատանքի քանակով։

Դրանց արժեքը չափվում է պահպանված պատմությամբ, ապրող հավատով և այն ժառանգությամբ, որը փոխանցվելու է սերունդներին։

Գործարար Նարեկ Նալբանդյանի նախաձեռնությամբ Արգել գյուղում նոր կյանք է ստանում 5–7-րդ դարերին թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին։

Դարեր շարունակ այս սրբավայրի քարերը եղել են մեր ժողովրդի պատմության լուռ վկաները։ Տեսել են սերունդների կյանքը, լսել աղոթքներ, կրել ժամանակի հետքը։

Տարիների ընթացքում վնասված եկեղեցին այսօր վերածնվում է՝ մեծ պատասխանատվությամբ, հոգատարությամբ և ամենակարևորը՝ իր պատմական ու հոգևոր արժեքը պահպանելու գիտակցությամբ։

Բայց սա պարզապես եկեղեցու վերականգնում չէ։

Սա վերադարձ է դեպի մեր արմատները։
Սա պատմության շարունակություն է։
Սա հավատքի տան վերածնունդ է։

Այստեղ կրկին կհնչի աղոթքը։
Կմկրտվեն երեխաներ։
Կպսակադրվեն նոր ընտանիքներ։
Մարդիկ այստեղ կգան իրենց կյանքի ամենակարևոր պահերին՝ խնդրելու, շնորհակալություն հայտնելու, աղոթելու ու հավատալու։

Եվ երբ այս եկեղեցու դռները կրկին բացվեն մարդկանց առաջ, նրա պատերը կպատմեն ոչ միայն անցյալի, այլև մեր սերնդի մասին։

Սերնդի, որը չթողեց, որ պատմությունը կորչի։
Սերնդի, որը պահպանեց իրեն վստահված ժառանգությունը և փոխանցեց այն հաջորդներին։

Նարեկ Նալբանդյանի նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագիրը ներդրում է ոչ միայն Արգել գյուղի, այլև հայ ժողովրդի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման գործում։

Որովհետև եկեղեցի վերականգնելը միայն քար ու պատ վերականգնել չէ։

Դա հիշողություն պահպանել է։
Արմատներ պահպանել է։
Հավատ պահպանել է։
Դա մեր պատմության մի մասնիկը փրկել ու հավերժության համար հաջորդ սերունդներին փոխանցել է։

Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվում է։
Եվ նրա հետ վերածնվում է դարերի պատմություն…

STANDARD TWIN | 28 մ²Հարմարավետություն՝ նախատեսված երկուսի համար։Standard Twin համարը համալրված է երկու առանձին հարմարավ...
24/08/2026

STANDARD TWIN | 28 մ²

Հարմարավետություն՝ նախատեսված երկուսի համար։

Standard Twin համարը համալրված է երկու առանձին հարմարավետ մահճակալներով և հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Լուսավոր ու ժամանակակից ինտերիերը, ինչպես նաև քաղաքի կամ լեռների տեսարանը կդարձնեն Ձեր հանգիստն առավել հաճելի։

🛏 2 առանձին մահճակալ
📐 Սենյակի մակերես՝ 28 մ²
🏔 Գեղեցիկ տեսարան
✨ Ժամանակակից հարմարություններ և հարմարավետ միջավայր

Վայելե՛ք Ծաղկաձորի հանգիստը Eighty Eight Hotel & SPA-ում։

📍 Ծաղկաձոր, Տանձաղբյուր 34/1
📞 +374 33 108 855

Բացահայտե՛ք հանգստի աշխարհը, որտեղ յուրաքանչյուր պահ ստեղծված է Ձեր վերականգնման և լիարժեք հանգստի համար։✨ SPA խնամք💆‍♀️...
21/08/2026

Բացահայտե՛ք հանգստի աշխարհը, որտեղ յուրաքանչյուր պահ ստեղծված է Ձեր վերականգնման և լիարժեք հանգստի համար։

✨ SPA խնամք
💆‍♀️ Մերսումներ և վերականգնող պրոցեդուրաներ
🧖‍♀️ Շոգեբաղնիք և համմամ
🌿 Հանգստություն ու ներդաշնակություն

Address

Tandzaghbyur Street, 34/1
Tsaghkadzor
2310

Alerts

Be the first to know and let us send you an email when Eighty Eight Hotel & Spa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Eighty Eight Hotel & Spa:

Shortcuts

Share

Category