«Ակունքի Դրախտ» ռեստորանային համալիրը գտնվում է Կոտայքի մարզի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Ակունք գյուղում, որտեղ հաճելի միջավայրը, թարմ օդն ու հարուստ բնությունը Ձեզ կպարգևեն հեքիաթային ակնթարթներ:
Ռեստորանը հարուստ է իր զանազան տեսակի ձկնեղենով, որը բազմացնում են համալիրի տարածքում գտնվող բնական և արհեստական լճերում՝ իշխան, կարմրախայտ, ստեռլեց, որոնց համը պայմանավորված է հենց տեղի յուրահատո
ւկ ջրով: Այս ամբողջ ձկնեղենը հմուտ խոհարարի ձեռքում վերածվում է անմոռանալի համ ունեցող ուտեստի:
Սննդամթերքը՝ պանիրը, թթվասերը և այլ բանջարատեսակները ձեռք են բերվում և աճեցվում տեղի գյուղում: Իսկ լավաշը և հացի ողջ տեսականին թխվում են համալիրի թոնրատանը: