03/09/2026
Եկեք պատմենք իրականում՝ ինչպես ստացվեց։ 😄
Գիտեք, Victoria Diamond հերթափոխի գիշերակացով արշավները միշտ լինում են Սևանում։ Բայց այս անգամ ընկեր Սանոն որոշել էր, որ այն պետք է անցկացվի Մայրավանքում։
Ու քանի որ երեխաներից շատերն իսկապես ցանկանում էին գնալ Սևան և արդեն տրամադրված էին, որ Diamond-ը պարզապես պետք է լինի Սևանում, մեր աղջիկ ջոկատավարների նախաձեռնությամբ կազմակերպվեց փոքրիկ արշավ🥹💎
Ընդամենը մի զանգ եւ րոպեներ անց մեքենաներն արդեն սպասում էին դրսում🌊
Այսպիսով, Victoria Diamond 2026-ն էլի անցկացվեց Սևանում, և այս անգամ փոքրերն էլ արդեն հանգիստ կարող էին ասել, որ իրենք իսկական արշավ են գնացել դեպի Սևան։ 😄💙
Ու երևի հենց այսպիսի ինքնաբուխ որոշումներն են, որ հետո դառնում են ամենահիշվող ճամբարային պատմությունները🫂