Tavush Hotel & Restaurant

Tavush Hotel & Restaurant «Տավուշ» հյուրանոցի համարներն աչքի են ընկնում դիզայներական հետաքրքիր, օրիգինալ և ոճային լուծումներով:

Permanently closed.

Հանգստյան օրերը քաղաքից դուրս մի որևէ առանձնահատուկ վայրում անցկացնելը միշտ էլ ցանկալի է, հաճելի և օգտակար: Տավուշի մարզում՝ գեղատեսիլ Դիլիջան քաղաքում, հեքիաթային, անկրկնելի հանգստի բացառիկ հնարավորություն է ընձեռում «Տավուշ» հյուրանոցային և ռեստորանային համալիրը:
Գողտրիկ մի անկյուն, որտեղ ժամանակն ասես կանգ է առնում. հյուրանոցի յուրահատուկ դիզայնն ու ինքնատիպ ինտերիերը ստեղծում են չափազանց ջե

րմ մթնոլորտ, դրական զգացողություններ, ինչն էլ ապահովում է Ձեր ներդաշնակ հանգիստը:
«Տավուշ» հյուրանոցի համարներն աչքի են ընկնում դիզայներական հետաքրքիր, օրիգինալ և ոճային լուծումներով: Համալիրը առաջարկում է գերազանց ժամանցի համար նախատեսված հետևյալ նախասիրությունները՝ բիլիարդ, սեղանի թենիս և այլք, որոնք Ձեր օրը կդարձնեն առավել հագեցած և բովանդակալից: Դե իսկ երեխաների համար նախատեսված խաղահրապարակը ուրախ և անմոռաց տրամադրություն կապահովի փոքրիկ հյուրերին:
Բարձրակարգ ռեստորանում կարող եք համտեսել փորձառու խոհարարի ձեռքով պատրաստված յուրահատուկ և չափազանց համեղ ուտեստներ: Առանձնահատուկ ջերմ ու հրապուրիչ միջավայր է ապահովում հյուրանոցում գործող բարը, որտեղ հնարավորություն ունեք վայելելու բազմազան կոկտեյլներ և տեսակ-տեսակ խմիչքներ: Իսկ ահա երեկոյան բուխարու շուրջ տիրող հիասքանչ մթնոլորտը Ձեզ կհաղորդի բոլորովին այլ աշխարհընկալման և զգացողությունների երանգ, տրամադրություն:
«Տավուշ» հյուրանոցային համալիրում գործող, գույների և ոճերի օրիգնալ համադրություններով աչքի ընկնող ընդարձակ ռեստորանում կարելի է կազմակերպել ցանկացած միջոցառում՝ ծննդյան տոներից մինչև հարսանեկան արարողություններ, որոնք անկասկած կդառնան անմոռանալի՝ մշտապես արթնացնելով հաճելի հիշողություններ: Առհասարակ, հյուրանոցային այս համալիրում անցկացված յուրաքանչյուր օրը կարող է դառնալ նախորդից ավելի յուրահատուկ և բազմաբովանդակ: Ահա, թե ինչու, մեկ անգամ այստեղ այցելելուց հետո ցանկություն է առաջանում այցելել նորից ու նորից, ստանալ անմոռաց ժամանակ անցկացնելու ևս մեկ հնարավորություն:

Payment Options:   Cash Mastercard Visa

Price Range: Not applicable

Address

Dilijan
3901

Telephone

+37491017021

Website

Services

  • Catering
  • Outdoor
  • Reserve

Specialties

  • Breakfast
  • Coffee
  • Dinner
  • Drinks
  • Lunch

Alerts

Be the first to know and let us send you an email when Tavush Hotel & Restaurant posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tavush Hotel & Restaurant:

Share

Category