29/08/2026
Ես կլաուստրաֆոբ եմ, ու դրա պատճառով գրեթե Երևանից դուրս չեմ գալիս 😅 Մեքենայի մեջ երկար ժամանակ մնալն ինձ համար իսկական փորձություն է։
Պատկերացրեք՝ Դիլիջանում վերջին անգամ եղել եմ մոտ 20 տարի առաջ։
Բայց ընկերներս էնքան համոզեցին, որ այսօր վերջապես եկա Դիլիջան՝ ընկերներիս party-ին 🌲🥂
Հյուրանոց ընտրելիս ինձ համար կարևոր պայմաններից մեկը լողավազանն էր, ու ամրագրեցի Best Western Plus Paradise Dilijan Hotel-ը։ Ճիշտ է՝ եղանակն այսօր այնքան էլ մեր օգտին չէ, ու լողավազանից դժվար թե կարողանանք օգտվել, բայց հյուրանոցն իսկապես շատ հաճելի անակնկալ էր։
Համարս շատ ընդարձակ է, մաքուր ու սիրուն, իսկ հյուրնկալությունն ու դիմավորումն այնքան ջերմ էին, որ արդեն մտածում եմ՝ գուցե մի քանի օր էլ մնամ Դիլիջանում 😄
Շնորհակալ եմ հրաշալի դիմավորման, մաքուր օդի ու շատ լավ վայբի համար։ 🌿
20 տարի հետո Դիլիջան վերադառնալս, կարծես, հաջողվեց 🍒
Best Western Plus Congress Hotel