22/04/2022
📢Այս տարի Դիլիջանում առաջին անգամ սպասվում է գաստրոնոմիկ իրադարձություն․
📆մայիսի 6-8, 2022 📍 Դիլիջանի քաղաքային այգի
20-ից ավելի մասնակից ռեստորաններ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Արցախից և մայրաքաղաք Երևանից, անց են կացնելու հայկական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։ Հետաքրքիր գաստրոքվեսթեր են սպասվում Դիլիջանի բոլոր ռեստորաններում։
Երաժշտական տրամադրությունն էլ ապահովելու են սիրված խմբերը, արտիստները՝ 3 օր շարունակ։
Հայաստանի գաստրո մշակույթը բացահայտելու և ճանաչելու հրաշալի հնարավորություն է
🌟Հետևեք փառատոնի թարմացումներին և մասնակցության վերաբերյալ մանրամասներին GastroFest էջում։
Փառատոնի կազմակերպիչն է Go To Armenia զբոսաշրջային նախագիծը: