Ռենեսանս ռեստորանը գտնվում է Երևանում, Շիրակի 2 հասցեում: Սա նորաոճ, տեխնիկայի վերջին նորույթներով հագեցած հպարտ շինություն է, որտեղ Ձեր տոների, հարսանյաց հանդեսների, պարզապես հանգստի անցկացումը կվերածվի հեքիաթի, հեքիաթ, որը հասանելի է մարդկանց՝ իր օպտիմալ մշակված գների շնորհիվ:
Ռենեսանսը կարող է ընդունել միաժամանակ մի քանի հարյուր հյուրերի, ինչի համար նա ունի թվով 3 դահլիճ՝ մեծ, միջին և փոքր:
Մեծ դահլիճում մենք կարող ենք հյուրընկալել 350 և ավելի հյուր, ինչը Ձեր իրադարձությունը կդարձնի անմոռանալի, շքեղ, համեստ կատարելությամբ շլացնող և ջերմությամբ լի: Մենք չենք թողնի, որ Դուք դժգոհ մնաք մեր սպասարկման որևէ օղակից՝ ընդունում, տեղավորում, ամրագրում, սպասարկում, սնունդ, ֆինանսական-հաշվարկային խնդիրներ, ճանապարհում:
Մենք Ձեզ համար ենք աշխատում, Ձեր ընտանիքի, ընկերների, ծնողների ու պարզապես հարազատ մարդկանց օրը հիշվող և նշնակալից դարձնելու համար:
Միջին և փոքր դահլիճները նախատեսված են ավելի քիչ թվով հյուրերի ընդունելու համար, որը, թվային համարժեքով արտահայտված,
կրկին փոքր թիվ չէ` 200, 150, 50:
Ռեստորանն ունի հատուկ մշակված ճաշացանկ: Մեզ մոտ կարող եք ճաշակել բոլոր ուտեստները, որոնք ընդունված են տարբեր տոների և բանկետների ժամանակ: Մեր շեֆ-խոհարարների երևակայությունը կզարմացնի Ձեզ:
Ձեր ուրախությունն անցկացրեք Ռենեսանսում՝ Ռաֆայելի, դա Վինչիի և Ռեմբրանդտի արվեստի և ոճի ուղեկցությամբ:
Միշտ սպասում ենք Ձեզ Ռենեսանս ռեստորանում: