12/11/2026
🎄 ԱՄԱՆՈՐԸ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆ ՁՈՐԱԳԵՏ»-ՈՒՄ
✨ Տարվա ամենահեքիաթային օրերը՝ Լոռվա հրաշագեղ բնության գրկում։
✨ Տոնական բոլոր օրերին նախատեսված է հագեցած ծրագիր՝ ներառյալ ամանորյա գալա ընթրիք, կենդանի երաժշտություն, երեխաների համար հանդիպում Ձմեռ պապի, Գրինչի և հեքիաթային այլ հերոսների հետ, խաղեր, նվերներ և զվարճալի միջոցառումներ։
Ծրագրում ներառված են նաև ավանդական հայկական խաշի հյուրասիրություն և Սուրբ Ծննդյան տոնական ընթրիք։ 🎁
Ձեզ սպասում են համեղ հյուրասիրություն, հաճելի ժամանց, ջերմ մթնոլորտ և տոնական բազում անակնկալներ։
🏨 Փաթեթի արժեքը՝ 2 անձի համար սկսած 680,000 դրամից։
❤️ «Թուֆենկյան Ավան Ձորագետ»՝ տոնական օրեր՝ լի ջերմությամբ, ընտանեկան երջանկությամբ և անմոռանալի հիշողություններով։ 🎄✨
📩 Ամրագրման և մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել հյուրանոցի հետ՝ +374 93 94 78 89: