27/02/2026
❄️ ❄️ ❄️ Snow day ❄️ ❄️ ❄️
Թանգարան/հյուրատուն
M. Khorenatsi 50/4
Gyumri
3126
Be the first to know and let us send you an email when Chalet Gyumri, Шале Гюмри, Շալե Գյումրի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Chalet Gyumri, Шале Гюмри, Շալե Գյումրի:
Շիրակ Կենտրոն ՀԿ-ի սոցիալական բիզնես ծրագրերի հիմնական մասն է կազմում Շալե Գյումրի համալիրը: Պատմամշակութային հարուստ ավանդույթներով Գյումրուն առանձնահատուկ շինարարական մոտեցմամբ է այն կառուցված: Վայրի ընտրությունը ևս պատահական չի ընտրված, քաղաքի հին և նոր, երկրաշարժից հետո կառուցված թաղամասերի մեջտեղում, երբեմնի աղբավայրում, այն կարծես միավորում է հինն ու նորը: Մի քանի տարի շարունակ հսկա աղբակույտերը մաքրելուց հետո, այն կանաչապատվել և վերածվել է մի իսկական օազիսի: 1988-ի կրաշարժի հետևանքով ավերակված կառույցներից հավաքած, ավելի քան150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված համալիրը կարճ ժամանակահատվածում դարձել է Գյումրիիի կարևորագույն այցեքարտերից մեկը: Շալեն ամբողջությամբ կահավորված է Գյումրիի (Ալեքսանդրապոլի) հին վարպետ արհեստավորների ձեռքով պատրաստած գույքով: Համալիրում է գտնվում հին լուսանկարների ամենամեծ հավաքածուներից մեկը, որոնցից տասնյակ հազվագյուտ լուսանկարներ տեղ են զբաղեցնում համալիրի սրահի և գրադարանի պատերին: Համալիրի փայտաշեն, հարմարավետ և յուրահտուկ կահավորված, հյուրասենյակներում սիրով են հյուրընկալվում տարբեր երկրներից ժամանած հյուրերը, ճաշկերույթի և հանդիսությունների սրահում տասնյակ երաժիշտ կատարողներ նկարահանել են իրենց հոլովակները: Ունի նաև խաղահրապարակ, տեղի արհեստավորների կողմից պատրաստած իրերի վաճառասրահ: Շալե Գյումրիի հարևանությամբ է գտնվում անվամբ ագարակը, ուր հարմարավետ պայմաններում իրար կողք կողքի ապրում են վանա կատուների ընտանիքները, հայկական գամփռ հովաշները,կովերը , ոչխարները ու հավերը: Այդ վայրում է գտնվում նաև կավագործության և նկարազարդման ուսումնական արհեստանոցը:
Լավագույն վայր` սեմինարներ, երեկույթների, նաև հյուրանոց, իսկ թեյավճարների մեծ մասը կծառայեն բարեգործություների: 095521522 The best place for the event and hotels. Most of the tips will be used for charity. 095521522 Лучшее место для проведения семинаров и вечеринок, чаевых будут использованы на благотворительные цели. 055451337