19/08/2026
«ԿԱԶԱ» Գյուրմրի կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալեց ռումինական «Artdoc» կազմակերպությանը, որն անցկացրեց Ամառային դպրոց՝ նվիրված մեդիագրագիտությանն ու վավերագրական ֆիլմարտադրությանը։
✨Այն ամփոփեց մի քանի ամիս տևած առցանց ուսուցման ծրագիրը, որին մասնակցում էին 13 ուսուցիչ և երիտասարդական աշխատող Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերից։
Մեկ շաբաթ շարունակ մեր կենտրոնը դարձավ ստեղծագործական հարթակ․
🛠️ Մոնտաժի աշխատարաններ և վարպետության դասեր,
🎥 Ֆիլմերի ցուցադրություններ և փորձի փոխանակում վավերագրական կինոն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում կիրառելու լավագույն ուղիների շուրջ։
Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ իրականացված այս վերապատրաստմանը մասնակցեցին բացառիկ ֆրանսիացի և ֆրանսահայ փորձագետներ՝ ֆրանսաբնակ հայ լուսանկարիչ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Յուլիա Գրիգորյանցը, ռեժիսոր Թամարա Ստեփանյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Բիարից քաղաքի FIPADOC փառատոնի CAMPUS ծրագրի ղեկավար Մարիոն Չարնին։
Շուտով ծրագրի ընթացքում նկարահանված վավերագրական ֆիլմերը կցուցադրվեն մարզերի դպրոցներում և երիտասարդական կենտրոններում՝ ծառայելով որպես արժեքավոր ուսումնական ռեսուրս՝ երեխաների մոտ քննադատական մտածողություն զարգացնելու, էմպատիա ձևավորելու և աշխարհընկալումն ընդլայնելու համար♥️
Ուրախ ենք համագործակցության և այս կարևոր կրթական նախաձեռնությունը մեր հարկի տակ հյուրընկալելու համար🤝
Institut français d'Arménie