Guesthouse 'Sari-Safran'

Directions Website

Guesthouse 'Sari-Safran' A quiet, modern, guesthouse
For the guests who love the nature, enjoy the tastes of ecological food

29/08/2026

Դեղինը Sari Safran-ի սրտում է։ 💛

Այն մեր աճեցրած զաֆրանի մեջ է, թեյի բաժակում, մեր պատրաստած ուտեստներում ու հյուրատան փոքրիկ դետալներում։

Մի գույն, որն այստեղ ամենուր իր տեղն է գտնում։ ☀️

Yellow is at the heart of Sari Safran. 💛

In the saffron we grow, the food we make, the tea we pour, and the little details around our guesthouse.

A color that somehow finds its way into everything. ☀️

Հայաստանում «Բարի գալուստը» պարզապես արտահայտություն չէ, այլ՝ հյուրընկալության ամենաջերմ դրսևորումը։ 🇦🇲Դա նշանակում է՝ դ...
23/08/2026

Հայաստանում «Բարի գալուստը» պարզապես արտահայտություն չէ, այլ՝ հյուրընկալության ամենաջերմ դրսևորումը։ 🇦🇲

Դա նշանակում է՝ դռները միշտ բաց են, իսկ սեղանը՝ պատրաստ։
Մեզ մոտ մի համեղ բան միշտ կգտնվի՝ անկախ նրանից՝ սպասել ենք հյուրի, թե ոչ։
Ու որքան էլ շտապելիս լինենք, միշտ ժամանակ ու տեղ կգտնվի ևս մեկ բաժակ սուրճի, ևս մեկ պատմության ու ևս մեկ նոր մարդու համար։

Սարիգյուղի մեր հյուրատանը մենք ուզում ենք, որ Դուք զգաք հենց այս՝ իրական ու անկեղծ Հայաստանը։

Բարի գալո՛ւստ։ 🌿

#հյուրատուն #Տավուշ #հանգիստհայաստանում

17/08/2026

Հայաստանում ամենաջերմ պահերից շատերը հենց սեղանի շուրջ են անցնում։

Տնական ուտեստներ, տեղական համեր, մի բաժակ գինի ու զրույցներ, որոնք շարունակվում են նույնիսկ ընթրիքից հետո։

Այստեղ միասին ճաշելը հանգստի մի մասն է՝ դանդաղեցնել ընթացքը, վայելել երեկոն ու զգալ հայկական հյուրընկալությունն իր ամենաբնական ձևով։

Եկեք լավ ախորժակով ու մի փոքր ավելի երկար մնալու ցանկությամբ։ 🌿

Պլանավորեք ձեր հանգիստը Guesthouse Sari Safran -ում։

Առավոտը հատկապես հաճելի է, երբ ոչ մի տեղ շտապելու կարիք չկա։ ☕️Sari Safran հյուրատանն այն սկսվում է թարմ պատրաստված նախա...
08/08/2026

Առավոտը հատկապես հաճելի է, երբ ոչ մի տեղ շտապելու կարիք չկա։ ☕️
Sari Safran հյուրատանն այն սկսվում է թարմ պատրաստված նախաճաշով, սիրելի սուրճով ու Տավուշի խաղաղությամբ։ Այստեղ կարելի է պարզապես նստել սեղանի շուրջ, վայելել առավոտն ու օրը սկսել լավ տրամադրությամբ։
Եթե հենց այսպիսի հանգստի կարիք ունեք, ժամանակն է մի փոքր դադար վերցնելու։ 🌿
Սիրով սպասում ենք ձեզ Sari Safran-ում։
Ամրագրելու համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք՝
📞 098 667 932

Միջերկրածովյան զաֆրանով կուսկուս։ Այժմ Sari Safran հյուրատան ճաշացանկում։ 🥗🌿Պարզ, թարմ և որակյալ ընտրություն մեր հյուրեր...
01/08/2026

Միջերկրածովյան զաֆրանով կուսկուս։ Այժմ Sari Safran հյուրատան ճաշացանկում։ 🥗🌿
Պարզ, թարմ և որակյալ ընտրություն մեր հյուրերի համար։

Համեցե՛ք համտեսելու և վայելելու Տավուշի անդորրը։ Սպասում ենք ձեզ։ 🤍

26/07/2026

Կան վայրեր, որտեղ այցելելու հենց առաջին վայրկյանից քեզ զգում ես ինչպես տանը։ 🤍

Sari-Safran հյուրատունը-ը հենց այդպիսին է։ Տավուշի հրաշք բնություն, մաքուր օդ ու կատարյալ հանգիստ․ այստեղ ամեն ինչ ստեղծված է առօրյա վազքը դադարեցնելու և լիցքաթափվելու համար։

Եթե վաղուց էիք մտադիր ընտանիքով կամ ընկերներով կտրվել առօրյա հոգսերից, ապա սա հենց այն վայրն է, որ փնտրում էիք։ 🌿

Սիրով սպասում ենք ձեզ ❤️
Ամրագրելու համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք հետևալ հեռախոսահամարով❤️
📞098667932

Հենց այս ոսկեգույն զաֆրանով սառցե գնդիկներից է սկսվում մեր ու մեր հյուրերի մտերմությունը։Մի փոքրիկ անակնկալ, որը միանգամ...
18/07/2026

Հենց այս ոսկեգույն զաֆրանով սառցե գնդիկներից է սկսվում մեր ու մեր հյուրերի մտերմությունը։

Մի փոքրիկ անակնկալ, որը միանգամից փոխում է նրանց տրամադրությունը և սովորական ըմպելիքը դարձնում հիշվող պահ։

Մինչ հյուրերը վայելում են կոկտեյլի զովությունն ու նուրբ համը, մենք պատմում ենք մեր դաշտերի, Տավուշի արևի և այն ամենի մասին, ինչն այսքան սիրով ստեղծվում է մեզ մոտ։

Ի վերջո, մարդիկ հիշում են ոչ միայն համը, այլև այն հոգատարությունը, ջերմությունն ու զգացողությունը, որ ունեցել են մեր հյուրատանը։ 💛

Autumn in full swing 🍂🍁🪾
26/11/2025

Autumn in full swing 🍂🍁🪾

No traffic…no horns…Just the wind, birds, and the gentle rhythm of village life😍Tag someone who needs this kind of peace...
27/05/2025

No traffic…no horns…Just the wind, birds, and the gentle rhythm of village life😍
Tag someone who needs this kind of peace …

Այստեղ չկան ավելորդ աղմուկ, երթևեկության ձայներ, աղտոտված օդ…այստեղ իշխում է գյուղական կյանքի մեղմ ռիթմը😊
Մեկնաբանություններում նշեք նրան, ում հետ կուզեիք այցելել մեզ😊

#հանգիստհայաստանում #հյուրատունտավուշ

27/05/2025

Address

House 2, 4th Street
Ijevan
4012

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Guesthouse 'Sari-Safran' posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share