24/07/2025
Շատ հարցերին ի պատասխան` վերհիշենք Կալավան 7/8 հյուրատան ամրագրման պայմանները
Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Կալավան 7/8 հյուրատան ամրագրման պայմանները😊
✅Հյուրատունը տրվում է վարձակալության որպես ամբողջական առանձնատուն (❗️առանձին սենյակներ չենք տրամադրում)
✅Ավելի հարմար է վարձակալել մեծ խմբով. հյուրատունը նախատեսված է մինչև 12 հոգու համար: Մեկ գիշերվա արժեքը կազմում է 60.000 դրամ
✅Հյուրատունն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած խոհանոց, սառնարաններ, առանձին սառցարան, որպեսզի դուք կարողանաք ողջ մթերքը բերել ձեզ հետ ու հոգալ սննդի հարցերը: Մանղալ, այո, նույնպես կա 🙂
✅կարող եք վարձակելել ինչպես մեկ կամ մի քանի օրով, այնպես էլ ամսական կտրվածքով (իհարկե գնային այլ քաղաքականությամբ😉)
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել 041 45 13 20 հեռախոսահամարին🤗