Կավից, ծղոտից ու փայտից կառուցված Էկոհյուրատուն` Արփի ?
Address
V. Garnarich
Shirak
Telephone
Website
Alerts
Be the first to know and let us send you an email when EcoHome Guest House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Business
Send a message to EcoHome Guest House:
Category
Մեր պատմությունը
Շիրակի մարզի հյուսիս-արեւմուտքում՝ Գյումրիից մոտ 50 կմ հեռավորության վրա է գտնվում Գառնառիճ գյուղը: Այստեղից երկու ճանապարհ է ճյուղավորվում, որոնցից մեկը տանում է Շաղիկ, մյուսը՝ Եղնաջուր սակավաբնակ բնակավայրեր՝ երեքով կազմելով մի յուրօրինակ Բերմուդյան եռանկյունի: Հեռվում նշմարվում է Ցուրտավ լեռը՝ 2950 մ բարձրությամբ, իսկ գյուղի փեշերին՝ քամուց տատանվող ալիքներն է փշրում Արփի լիճը՝ երկրում իր մեծությամբ երկրորդ լիճը: Այստեղ, այս բնության հրաշքը տեսնելու և զգալու հնարավարությունը ձեզ համար ստեղծելու գաղափարից սկսվեց մեր ճանապարհը… Քաղաքային աղմուկից հեռու Գառնառիճ գյուղում, Արփի լճի ափին իրենց կառուցման տեխնալոգիայով նմանը չունեցող էկոհյուրատներ կառուցելու նորարական գաղափարի հեղինակն ու իրագործողը մասնագիտությամբ բնապահպան Արմեն Իգիթյանն է։ Նրա գաղափարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրին ներկայացված լավագույն գաղափարներից մեկը ճանաչվելով՝ ծրագրի համաֆինանսավորմամբ կյանքի կոչվեց։
Կավ, ծղոտ և փայտ…Ահա այն հիմնական նյութերը որոնք օգտագործվել են հյուրատների կառուցման համար։ Բացառապես բնական նյութերից կառուցված կառույցները իրենց տեսակի մեջ միակն են շրջանում։ Վեց ամիս ձյան շերտի տակ գտնվող տարածաշրջանի համար էկո տան այս գաղափարը կարելի է ասել լավագույն լուծումն է՝ այստեղ արևային օրերն իրենց քանակով գերազանցում են հարթավայրային տարածքներին, տունը ստացվում է տաք և «շնչող»: Հյուրատներից յուրաքանչյուրի համար օգտագործվել է 400 հակ ծղոտ։ Հատուկ՝ հորիզոնական դասավորությունն ու շաղախը, որում նաև տուֆի փոշի է օգտագործվել, ոչ միայն մեկուսացնում են ցրտից ու շոգից, այլև ձայնամեկուսացում են ապահովում։ Խստաշունչ ձմեռ ունեցող տարածաշրջանի համար այս տեխնոլոգիան շատ լավն է ու կարող է ջերմամեկուսացում ապահովել անգամ մինչև 45 աստիճան ցրտին։
Տների կահույքը, որը նույնպես Արմենն իր ձեռքով է պատրաստել, ամբողջությամբ բնական նյութերից է։ Էկոտներում տեղադրված են արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ: Հյուրատներից յուրաքանչյուրը նախատեսված է մինչև հինգ հոգու համար։ Հյուրերին ընձեռվում է ձկնորսություն և թռչնադիտարկում անելու, ձիավարությամբ զբաղվելու հնարավորություն։ Թե՛ ձմեռային, թե՛ ամառային զբոսաշրջության սիրահարները գոհ կհեռանան էկոտներից, բնությունն ու Արփի լիճն էլ իրենց գեղեցկությամբ կգայթակղեն Գառնառիճում հայտնվածներին...