30/10/2025
Այսօրվա գինին է… | Today's wine is...
«Օլդ Բրիջ» գինեգործարանը հիմնադրվել է 1998 թվականին և գտնվում է Եղեգնաձորում։
Այգիները գտնվում են Արփա գետի աջ ափին՝ Արփի գյուղի մոտակայքում, ծովի մակարդակից 1,250–1,300 մ բարձրության վրա։ Տարբեր բարձրություններն ու գրեթե հինգ տարբեր այգեգործական հատվածները հանգեցնում են նրան, որ խաղողը հասունանում է տարբեր ժամանակահատվածներում, և բերքահավաքը իրականացվում է փուլերով՝ 20–25 օր շարունակ։ Միջին բերքատվությունը կազմում է 2.5–3 տոննա մեկ հեկտարից։ Հնեցման համար օգտագործվում են 350լ կաղնեփայտյա տակառներ, իսկ գինիները հնացվում են առնվազն 1.5-ից 2 տարի։
«Օլդ Բրիջ»-ը նաև գործում է որպես հյուրատուն (B&B) Եղեգնաձորում, որտեղ հյուրերը կարող են վայելել ընկերության գինիները, շրջանի հիասքանչ բնությունը և ընտանիքի պատրաստած տնային ուտեստները, նաև հնարավոր է ամրագրել գինու համտեսներ:
Այստեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարևոր դեր ունի՝ գործարանի տարատեսակ աշխատանքներում ներգրավածությամբ:
Գինեգործությունը թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերունդներին սովորեցրել է աշխատանքի արժեքը, միասնության ուժը և միասին ստեղծելու ուրախությունը։
-
Established in 1998 and located in Yeghegnadzor.
The vineyards lie on the right bank of the Arpa River, near the village of Arpi, at an altitude of 1,250–1,300 meters above sea level. Due to the varying elevations and nearly five distinct vineyard sites, the grapes ripen at different times, and harvesting is carried out in stages over 20–25 days. The yield is 2.5–3 tons per hectare. For aging, the winery uses 350-liter oak barrels, with wines maturing for at least 1.5 to 2 years.
Old Bridge also operates a B&B in Yeghegnadzor, where guests can enjoy the winery’s own wines, the region’s picturesque nature, and home-cooked meals prepared by the family’s mother. Wine tastings are also available upon booking.
Old Bridge is a family-owned winery where each member plays an important role in the business. Winemaking has taught both the younger and older generations of the family the value of hard work, unity, and the shared joy of creating something meaningful together.
#Սարյան #ԻնՎինո