04/06/2026
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, տիրապետում եք օտար լեզուների, ուշադրություն եք դարձնում մանրուքներին և ցանկանում եք զարգանալ միջազգային հյուրանոցային ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ 🤍
Հիմնական պարտականություններ
• Ամրագրումների ընդունում և մշակում հեռախոսով, էլ․ փոստով և առցանց հարթակներով
• Հյուրերին տեղեկատվության տրամադրում սենյակների, սակագների, ծառայությունների և հատուկ առաջարկների վերաբերյալ
• Ամրագրումների հաստատում և ճշտում հյուրերի հետ
• Անհատական և խմբային ամրագրումների համակարգում
• Հյուրերի հատուկ պահանջների գրանցում և փոխանցում համապատասխան բաժիններին
• Ամրագրումների տվյալների մուտքագրում և թարմացում հյուրանոցային համակարգերում
• Արդյունավետ և պրոֆեսիոնալ հաղորդակցության ապահովում հյուրերի հետ
• Լրացուցիչ ծառայությունների ներկայացում և վաճառքի աջակցություն
• Սերտ համագործակցություն ընդունարանի, վաճառքների և հյուրերի սպասարկման բաժինների հետ
Հմտություններ
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
• Լավ հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ և մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
• Արագ կողմնորոշում և արդյունավետ աշխատանք դինամիկ միջավայրում
• Բարձր պատասխանատվության զգացում
• Համակարգչային գրագիտություն
• Հյուրանոցային կամ հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք
✓ Մրցունակ աշխատավարձ
✓ Անվճար սնունդ աշխատանքային ժամերին
✓ Անվճար սուրճ և թեյ
✓ Մասնագիտական վերապատրաստումներ և շարունակական ուսուցում
✓ Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
✓ Կարիերայի աճի հնարավորություն
✓ Աշխատանք միջազգային չափանիշներին համապատասխան 4-աստղանի հյուրանոցում
📍 Աշխատանքի վայր
Median Hotel City Center Yerevan
Երևան, Եզնիկ Կողբացի 75
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝
📩 [email protected]
📞 +374 77 550557
💚 Միացե՛ք Median Hotel City Center Yerevan-ի թիմին և զարգացրե՛ք Ձեր կարիերան Հայաստանի հյուրանոցային ոլորտի առաջատար մասնագետների հետ։