15/11/2026
ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության անդամները մասնակցել են ԻԿՕՄՕՍԻ 22-րդ
Գլխավոր ասամբլեային | Members of ICOMOS/Armenia participated in the 22nd ICOMOS General Assembly
ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության անդամները մասնակցել են ԻԿՕՄՕՍԻ 22-րդ Գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունեցել ս․թ․ հոկտեմբերի 17-24-ը Մալազիայի Կուչինգ քաղաքում։ Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԻԿՕՄՕՍ-ի միջազգային գիտական կոմիտեների և աշխատանքային խմբերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկումներ, վարպետաց դասեր, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Նատալյա Գյուլնազարյանը, վարչության անդամ Գոհար Գևորգյանը և ԻԿՕՄՕՍ-ի՝ Կրոնական և
ծիսական վայրերի միջազգային կոմիտեի փորձագետ Լոլա Գրիգորյանցը։
Գիտական սիմպոզիումի շրջանակում ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության կողմից ներկայացվել և ընդունվել է միջազգային բանաձևի նախագիծ, որը վերաբերում է ժառանգության վայրերից բաժանված ժողովուրդների ոչ նյութական մշակութային և հոգևոր ժառանգության, ինչպես նաև մշակութային շարունակականության պաշտպանությանը։ Սա կարևոր փաստաթուղթ է սահմաններից դուրս գտնվող ժառանգության վայրերի, մասնավորապես Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության առումով, որով առաջարկվում է ICOMOS-ի առաքելության և փորձագիտական կարողությունների շրջանակներում նպաստել ազգերի միջև փոխըմբռնման և դիմակայունության ձևավորմանը՝ զինված հակամարտությունների, համայնքների հարկադիր տեղահանման, տարածքային վերահսկողության փոփոխությունների, ժառանգության վայրերի ոչնչացման և այլ հանգամանքների դեպքում։
Մալազիայում կայացած ԻԿՕՄՕՍ-ի Գլխավոր ասամբլեան, որին մասնակցել են աշխարհի 100-ից ավել երկրների ներկայացուցիչներ, ընտրել է նոր նախագահ և խորհրդի անդամներ։
Գլխավոր ասամբլեայի ընթացքում ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության ներկայացուցիչները պայմանավորվածություններ են ձեռք բերել ԻԿՕՄՕՍ-ի ազգային և գիտական կոմիտեների ղեկավարների հետ որոշ համագործակցությունների շուրջ, որոնք կներկայացնենք առաջիկայում։
Members of ICOMOS/Armenia participated in the 22nd ICOMOS General Assembly, held in Kuching, Malaysia, from 17 to 24 October 2026.
As part of the General Assembly, a series of meetings, discussions, and workshops were organized at the initiative of representatives of ICOMOS International Scientific Committees and Working Groups. Natalia Gyulnazaryan, Secretary General of ICOMOS/Armenia; Gohar Gevorgyan, Member of the Board; and Lola Grigoryants, an expert of the ICOMOS International Scientific Committee on Places of Religion and Ritual, actively participated in these events.
During the Scientific Symposium, ICOMOS/Armenia presented a draft international resolution, which was adopted. The resolution addresses the protection of the intangible cultural and spiritual heritage of peoples separated from their heritage sites, as well as the safeguarding of cultural continuity.
This is a significant document for the protection of heritage sites located beyond national borders, particularly the cultural heritage of Artsakh. It calls for the use of ICOMOS& #39;s mission, expertise, and professional capacities to foster mutual understanding and resilience among nations in the face of armed conflicts, the forced displacement of communities, changes in territorial control, the destruction of heritage sites, and other similar circumstances. The ICOMOS General Assembly, held in Malaysia and attended by representatives from more than 100 countries, elected a new President and members of the ICOMOS Board.
During the General Assembly, representatives of ICOMOS/Armenia reached agreements with the heads of several ICOMOS National and International Scientific Committees on future collaborative initiatives. Further details will be shared soon.