Առաջարկում ենք մինչև 15 հոգու համար գիշերակաց և նախաճաշ Աբովյանի Գեղաշեն գյուղում.
📎հյուրատունը ջեռուցվում է
📎առկա է 5 սենյակ, որից 2-ը անհատական սանհանգույցով
📎մեծ պտղատու այգի և բակ
📎բացօթյա տաղավարներ
📎Թոնիր և խորովածանոց
📎WI-Fi
📎դահուկներ We offer breakfast made of ecologically clean rural food with 5 comfortable bedrooms for up to 12 people.
Բարի գալուստ "Աժդահակ" հյո
ւրատուն:
"Աժդահակ" հյուրատունը տեղակայված է Գեղամա լեռների արևմտյան փեշերին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում` Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության, իսկ ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա:
Հյուրատունը բաղկացած է 3 հարկից:
1-ին հարկում առկա է հյուրասենյակը, 2 ննջասենյակ, խոհանոցը և սանհանգույցը:
2-րդ հարկը բաղկացած է հյուրերի համար նախատեսված 5 ննջասենյակներից, խոհանոցից, սանհանգույցից, բաց պատշգամբից:
3-րդ հարկում, որից հրաշալի տեսարան է բացվում մի կողմից դեպի Գեղամա լեռներ, մյուս կողմից Արագած և Հատիս լեռնազանգվածներ, առկա է խաղասենյակ` նախատեսված բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար:
Հյուրատունն ունի 3000 քմ ընդարձակ այգի` պտաղատու ծառերով: Առկա է նաև բանջարանոց, որտեղ աճեցվում են սննդի համար օգտագործվող էկոլոգիապես մաքուր բանջարեղեն և կանաչեղեն:
Ունի փակ ավտոտնակ` 2 ավտոմեքենայի համար և բացօթյա անվճար ավտոկայանատեղի առնվազն 5 մեքենայի կայանման համար:
Այգում տեղակայված է նաև ընդարձակ լողավազան:
Առաջարկում ենք գիշերակաց հարմարավետ ննջասենյակներում, էկոլոգիապես մաքուր գյուղական մթերքներից պատրաստված նախաճաշ, ճաշ և ընթրիք (ըստ պայմանավորվածության):
Դուք կարող եք ներկա գտնվել մեր մոտ ավանդական թոնրի լավաշի և գաթայի թխման արարողությանը, համտեսել այգու մրգերը և բանջարեղենները, ինչպես նաև տեղական տարատեսակ մրգերից թորված օղին և գինին:
Առաջարկում ենք նաև հյուրերի համար ակտիվ հանգիստ` քայլարշավներ, հեծանվաարշավներ, դահուկարշավներ մեր ռեգիոնում, ինչպես նաև այցելություններ տեսարժան վայրեր` Մեղուների Թանգարան, Գեղաշենի Վիշապաքար, Աղմաղան սարատեղ, Վիշապի լիճ, Սևաբերդ կիկլոպյան ամրոց, լեռնագնացություն Գեղամա լեռների ամենաբարձր գագաթ` Աժդահակ (3597 մ), Հատիս լեռ (2529 մ), Ակնա լիճ (3030 մ):
Համագործակցելով «Ski& Summer Adventures» ընկերության հետ` կազմակերպում ենք նաև արշավներ և լեռնագնացություն ինչպես ՀՀ լեռնագագաթներ (Արագած, Արալեռ, Խուստուփ), այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս` Կազբեկ (Վրաստան), Արարատ լեռ, Էլբրուս (Ռուսաստան), Դեմեվենդ (Իրան):
Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն 9-րդ փողոց, 18 տուն
հեռ. + 374 94 199 308, +374 93 848 848 (Viber, WhatsApp) Տիգրան Սիմոնյան
[email protected], Fb.