կազմակերպվելու է Դիլիջան քաղաքի ՌԼ Դիլիջան հյուրանոցում։ Ճամբարականների նվազագույն և առավելագույն տարիքը 11-15։ Ճամաբարը կազմակերպվելու է 7 օր 6 գիշեր տևողությամբ։ Ճամբարականների առավելագույն քանակը 50 երեխա։
Ճամբարի ընթացքում երեխաները ձեռք են բերելու նոր գիտելիքներ, բարձրացնելու են ֆիզիկական պատրաստվածության վիճակը, ծանոթանալու են հայ մշակույթին, այցելելու են վանքային համալիր
ներ և Դիլիջանի այլ գողտրիկ վայրեր։
Ճամբարում տրամադրվելու է երեքանգամյա համեղ և հագեցած սնունդ։ Ճաշարանում միշտ հասանել են լինելու տեղում պատրաստվող թարմ քաղցրավենիք, միրգ, ջուր, հաց և պանիր։
Ճամբարից դուրս ճաշերը կազմակերպվելու են խորովածի և անտառային պայմաններում պատրաստվող սննդի միջոցով, իսկ ճամբար ժամանելու և մեկնելու ընթացքում բաժանվելու են սենդվիչներ։
Ճամբարը վերահսկվելու է փորձառու մանկավարժ-ջոկատավարների կողմից։ Ճամբարում գործելու է բուժկետ։
Ճամբարում գործում է նաև գրադարան և ընթերցասրահ։ Գիրք կարդալը խրախուսվելու է լրացուցիչ միավորներով։Ճամբարում առկա է լողավազան։
Ճամբարի վերջում բոլոր ճամբարականները պարգևատրվելու են -ի անդամ պատվավոր շքանշանով։